Միրզոյան Արարատը փորձում է փրկել Նիկոլի հետույքը
ՀՀ ԱԽՔ-ի այցը՝ Արցախ որպես սադրիչ քայլ որակած ադրբեջանական կողմը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին, հայտարարել է, որ այն հիմնված է լինելու Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա: «Այս հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների սահմանազատումը և հաղորդակցությունների բացումը։Այս սկզբունքներն առաջարկվել են Հայաստանին Ադրբեջանի կողմից։ Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվել է նաև երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ»,-հայտարարել է Նիկոլի կիրթ կոլեգան Իտալիայում, ուր, ի դեպ, Ալիևն աչքի էր ընկել նաև հակառուսական բնույթի հայտարարություններով՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ։
Իր հերթին հայրենի Արաբատը, մեկնաբանելով Իլհամի վերոհիշյալ հայտարարությունը, ասել է, որ չնայած Ադրբեջանի առաջարկներն ընդունելի են Հայաստանի համար, սակայն դրանք ամբողջական չեն, իսկ բրյուսելյան բանակցություններում հայկական կողմը վերահաստատել է այս դեպքում արդեն իր առաջ քաշած լրացուցիչ առաջարկները, որոնք լրացնում են ադրբեջանական 5 կետանոց փաթեթը: «Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,-մասնավորապես՝ ասել է Միրզոյան Արարատը:
Գլխավոր հարցը տվյալ պարագում հետևյալն է՝ ո՞վ ստում, Իլհա՞մը, թե՞ Արաբատը:
Գրեթե անկասկած է, որ ստող կողմը տվյալ պարագայում «շպիոն Օնիկ» Միրզոյան Արարատն է. միայն Ալիևի ու Նիկոլի դեմքի արտահայտություններից՝ արտացոլված բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում արված լուսանկարում, կարելի է կռահել, թե ում վավաշոտ ցանկություններն են ում կողմից հենց հիմա բավարարվում:Ուղղակի Արաբատն իր այս հայտարարությամբ փորձել է, ըստ երևույթին, մի անհույս փորձ անել՝ փրկելու շեֆության դեմքն ու մինչև վերջին պահը չբացահայտել այն դիրքը, որով Նիկոլը պարբերաբար տրվում է Իլհամին Եվրոպայի փակ սենյակներում: Բրյուսելյան հանդիպումին հաջորդած հայտարարությունն առավելագույնս ադրբեջանամետ էր, ինչը նշանակում է,որ Նիկոլը հանդես է եկել ընդամենը գլխով տմբտմբացնողի դերում այդ բանակցություններում՝ չհամաձրակվելով անգամ «պու» ասել:
Խաղաղության համաձայնագիրը, եթե այն կնքվի, ամբողջությամբ սպասարկելու է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ջնջելով Հայաստանի շանսերը՝ հասնելու արդարության հաղթանակին: Իսկ իշխանությունների արաբատաբարո հայտարարություններն ընդամենը միտված են Իլհամի համար առավելագույն կոմֆորտ ապահովելուն ՝ ջնջելու Արցախը, իսկ հետո նաև Հայաստանը:



