Armsport.am-ը գրում է․

«Ատալանտան» խզել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Յոսիպ Իլիչի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Համաձայնագիրն ուժի մեջ էր ևս մեկ տարի, սակայն կողմերը որոշել են խզել այն։

Սլովենիայի հավաքականի ֆուտբոլիստն իտալական ակումբում հանդես էր գալիս 2017 թվականից։

Բերգամոն ներկայացնող թիմի կազմում Իլիչիչը մասնակցել է 136 խաղի և դարձել 47 գոլի ու 37 գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը չի հայտնվել թիմի հայտացուցակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել