Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ, ոսկե գնդակի դափնեկիր, Լուիշ Ֆիգուն Երևանում է:


Նա պաշտոնապես միացել է «Դիջիթեյն» ընկերության թիմին՝ որպես բրենդ ամբասադոր

Լեգենդար ֆուտբոլիստը լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ ուրախ է ստանձնելու այս կարևոր դերը.

Անչափ ուրախ եմ Երևանում լինելու և Դիջիթեյնի մեծ ընտանիքին միանալու համար։ Երբ ուսումնասիրում էի ընկերությունը, իսկապես զարմացա նրա ծավալներից և աշխատակիցների քանակից։ Ես կարծում եմ, որ ընկերությունը մեծ ու կարևոր գործ է անում ձեր երկրի համար,- նշել է լեգենդար ֆուտբոլիստը։

Ֆիգուն ընդգծեց՝ ամեն ինչ անելու է ընկերության ծրագրերը զարգացնելու, առաջ մղելու համար։

-Մենք կաշխատենք ոչ միայն տեղի, այլև միջազգային շուկաների համար։ Առաջիկայում աշխատանքային հանդիպումների կունենամ տարբեր երկրներում: Ամեն հնարավոր բան կանեմ հաջողության հասնելու համար։

Դիջիթեյն ընկերության մերկետինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ ընկերությունը մշապես փորձում է նոր բարձունքներ նվաճել և այս համատեքստում լեգենդար ֆուտբոլիստի հետ համագործակցությունը անչափ կարևոր է․

Ըստ Արեգնազ Հակոբյանի՝ այս համագործակցությունը շահավետ է ոչ միայն իրենց, այլև առհասարակ Հայաստանի համար։

Լուիշ Ֆիգոյի և Դիջիթեյն ընկերության համագործակցությունը կտևի 1 տարի։ Ընկերությունը առաջիկայում կներկայացնի լայնամասշտաբ այլ ծրագրեր, որոնց փակագծերը բացել դեռևս չի ցանկանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել