Tert.am Life-ը գրում է.

Տիկտոկեր և դերասանուհի Մագա Հարությունյանն իր հրապարակումներով և համարձակ կերպարներով միշտ հանրության ուշադրության կենտրոնում է, բայց դերասանուհին իր միկրոբլոգում և հարցազրույցներում չի խոսում ընտրյալի մասին: 

Tert.am Life-ի տեղեկություններով Մագա Հարությունյանն այս շրջանում սիրավեպ ունի դերասան և հաղորդավար Սուրեն Փայլևանյանի հետ: 

Tert.am Life-ի հետ զրույցում Սուրենը նշեց, որ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այդ թեմայի շրջանակներում:

Նշենք նաև, որ վերջերս զույգը մասնակցել է հարսանիքի, որի քավորն էր Սուրեն Փահլևանյանն, իսկ Մագա Հարությունյանը՝ քավորկինը: Նշենք, որ հարսանիքի զույգն արդեն 7 տարի է ինչ ամուսնացած է, բայց չի պսակադրվել: 

Օրեր առաջ Ինստագրամի  «Սթորի» բաժնում Մագան հրապարակել է հոլովակ Սուրենից՝ կից գրելով.  «Ծնունդդ շնորհավոր, Սուր»:

Նշենք նաև, որ Սուրեն Փահլևանյանը վերջերս է ամուսնալուծվել հաղորդավարուհի Յանա Դանիելյանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել