Գոյություն ունի լեզբուհիների երեք հիմնական տեսակ:
Առաջին տեսակ` ֆեմ
Այս աղջիկներն իրենց արտաքինով ոչ մի բանով չեն տարբերվում գեղեցիկ սեռի հետերոսեքսուալ ներկայացուցիչներից: Նրանք կրում են կիսաշրջազգեստներ և բարձրակրունկ կոշիկներ, դիմահարդարվում են և վարսահարդարում իրենց երկար մազերը: Նրանք կանացի, գրավիչ քայլվածք ունեն և ընդհանրապես որոշակի պահի ոչնչով չեն տարբերվում սովորական աղջիկներից: Գուցե հենց այս ներկայացուցիչների շնորհիվ են ժամանակակից տղամարդիկ կերտել լեզբուհիների իրենց կերպարը` անսահման սեքսուալ և հասանելի: Բայց ի հակադրություն տղամարդկանց պատկերացումների` այս աղջիկները հետաքրքրվում են միայն աղջիկներով: Եվ եթե անգամ դուք ծանոթացել եք այսպիսի լեզբուհու հետ, պետք չէ հույս ունենալ, որ երբևէ հարաբերություն կունենաք, քանի որ այս աղջիկները բիսեքսուալ չեն:
Երկրորդ տեսակ` բուչ
Այս տեսակի աղջիկներն ավելի են համապատասխանում լեզբուհիների կերպարի կարծրատիպին: Իրենց արտաքին տեսքով նրանք քիչ են տարբերվում հասարակ տղաներից. նրանք ֆիզիկապես զարգացած են, կտրուկ շարժումներ ու տղաներին հատուկ քայլվածք ունեն: Նրանք հագուստն ընտրում են` առաջնորդվելով «գլխավորը հարմար լինի» սկզբունքով. լայն տաբատներ, կեդեր, ոչ մի դիմահարդարում: Բայց պատճառն այն չէ, որ իրենք ցանկանում են նմանվել տղամարդկանց, պարզապես նրանք չեն ձգտում կանացի լինել: Այս տիպի աղջիկները 100%-անոց լեզբուհիներ են:
Երրորդ տեսակ` դայք
Սա լեզբուհիների ամենադժվար տեսակն է: Համարվում է, որ «դայքը» «բուչից» «ֆեմ» անցումային փուլն է: Արտաքնապես նրանք հակված են կերպարանափոխության: Այսօր «դայք» աղջկան կարող եք նկատել հարմար ջինսերով և կեդերով, իսկ վաղը` մետաքսե զգեստով: Բայց չնայած իրենց արտաքին անկայունությանը, այս աղջիկները երբեք չեն հետաքրքրվում տղաներով և անտարբեր չեն մնում գեղեցիկ կանանց հանդեպ: