Panorama.am-ը գրում է.
Կանոնավոր մտավոր վարժությունները, ճիշտ սնունդը, առողջ քունը և սոցիալական ակտիվությունը օգնում են բարելավել հիշողությունը: Այս մասին «Գազետա.ռու»-ին ասել է նյարդաբան Իգոր Մացոկինը։
«Հիշողության և ուշադրության պահպանման, բարելավման համար պահանջվում են մշտական մտավոր մարզումներ։ Պետք է հասկանալ, որ անհրաժեշտ է նաև անհատական մոտեցում՝ կախված սեռից, տարիքից, մասնագիտությունից»,- նշել է նա։
Բժիշկը բացատրել է, որ կանոնավոր մտավոր ծանրաբեռնվածությունը ներառում են ոչ միայն գրքեր կարդալը, գլուխկոտրուկներ, խաչբառեր լուծելը, օտար լեզուներ սովորելը, այլ նաև տրամաբանական խաղերը, այդ թվում՝ համակարգչային, որոնք օգնում են զարգացնել ռազմավարական մտածողությունը:
«Օգտակար է զարգացնել ստեղծագործական կարողությունը, նվագել երաժշտական գործիքներ, նկարել, գրել բանաստեղծություններ: Միաժամանակ փորձեք չհիշել ավելորդ տեղեկատվությունը», - պարզաբանել է նյարդաբանը։
Նա նաև ասել է, որ պետք է ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանն ու սննդակարգին։