Panorama.am-ը գրում է.

Տյումենում երեք դպրոցական աղջիկների կողմից բռնաբարված տղամարդու մահվան մասին լուրերը հերքել է շրջանի երեխաների իրավունքների հարցերով պաշտպան Անդրեյ Ստեպանովը։

«Փառք Աստծո, տղամարդը ողջ է։  Նրան ցուցաբերվում է բուժօգնություն»,-«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ,  ասել է նա։

Ստեպանովը հայտնել է, որ աղջիկների նկատմամբ քննություն է սկսվել։ Տյումենի շրջանի դատախազությունը տեղեկացրել է, որ քննաչական մարմինները քրեական գործ են հարուցել դպրոցականների նկատմամբ, որոնք ծեծել ու բռնաբարել են տղամարդուն։

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոտոսի 21-ին երկաթուղային կայարանում։ Տուժածը 36-37 տարեկան տղամարդ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել