Razm.info-ն գրում է.

Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու համար, ինչի հետևանքով Սիրիայում մեծանում է արտաքին ռազմական միջամտության հավանականությունը։

Ռազմինֆոն նման ձևաչափով ներկայացնում է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տվյալ օրվա ուշագրավ իրադարձությունները։

14։30 - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ բացառում է Սիրիային հարված հասցնելու հնարավորությունը, քանի դեռ ՄԱԿ-ի փորձագետներն այդ երկրում են, որտեղ ուսումնասիրում են քիմիական հարձակման հետ կապված դեպքը։

Օլանդը նաև շեշտել է, որ «Ասադի վարչակարգի դեմ պետք է զսպող հարվածհասցնել, որպեսզ նա դադարեցնի անօրինական գործողություններն իր բնակիչների նկատմամբ»։ «Ես կողմնակից չեմ Սիրիան «ազատագրելու» կամ բռնապետին հեռացնելու նպատակով ռազմական միջամտությանը»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը։

13։02 - Սիրիայի զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ գործողություններ սկսել Դամասկոսի Մուադամիա շրջանում, որտեղ ավելի վաղ այցելել էին ՄԱԿ-ի փորձագետները։ Այս պատճառով ՄԱԿ-ի պատվիրակությունը հետ է վերադարձել հյուրանոց, տեղեկացնում է «ալ Արաբիան»։

11։25 ” Միացյալ Նահանգները թվով հինգերորդ ականակիր նավն է ուղարկում Միջերկրական ծով, տեղեկացնում է AFP-ն։ Stout (Սթաութ) հրթիռակիր նավն արդեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում է։

11:15 ” Մեծ Բրիտանիայի խորհրդարանն օգոստոսի 29-ի երեկոյան քննարկել է Սիրիայում հնարավոր ռազմական միջամտության հարցը։
Ինչպես տեղեկացնում է The Guardian բրիտանական պարբերականը, ռազմական միջամտությանը մասնակցելուն կողմ են քվեարկել 272, դեմ` 285 հոգի։ Մանրամասները՝ այստեղ։

10։41 ” Չինաստանի արտգործնախարարությունը նշել է, որ իրենք դեմ ենՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով քննարկումներ ծավալելուն, քանի դեռ կազմակերպության փորձագետները գտնվում են Սիրիայում և ուսումնասիրում են քիմիական հարձակման վայրը։ ՉԺՀ-ն կոչ է արել սպասել նրանց զեկույցներին, որից հետո միայն սկսել քննարկումներ անցկացնել։

10։37 ”  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կանգնեցնել Սիրիայի դեմ հնարավոր հարձակումը։

«Եթե դուք ասեք «ոչ» պատերազմին, ապա կբարձրանաք միջազգային հանրության աչքին»,-նշել է Մադուրոն, ով հավելել է,թե պատրաստվում է իր կոչը գրավոր ձևով ուղարկել Սպիտակ տուն։ Վենեսուելային նախագահը կոչ է արել նաև Թվիթերում արշավ սկսել՝ «ոչ» ասելով պատերազմին։

10։30 ” Սիրիայի զինված ուժերը սկսել են տեղափոխել և դեռ անհայտ վայրերում տեղակայել «Սկադ» հրթիռներն ու դրանց արձակման կայանները։ Նման տեղեկություն է տարածել «Ռոյթերս» գործակալությունը։

«Սկադ» հրթիռները դուրս են բերվել Դամասկոսի մոտակայքում գտվնող ռազմաբազաներից և տեղափոխվել տարբեր ուղղություններով։

10:20 ” Օգոստոսի 30-ին «Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է՝ ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական գործողություններ կծավալի դաշնակիցներ ունենալու դեպքում։ Ուստի, Միացյալ Նահանգները շարունակելու է դաշնակիցներ փնտրել և բանակցություններ վարել մասնավորապես Մեծ Բրիտանիայի հետ։ Այս հայտարարությունը հնչել է, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը որոշում է կայացրել չմասնակցել Սիրիայում ռազմական միջամտությանը։ Սիրիայի ներքին հակամարտությանը առանց ՄԱԿ-ի թույլտվության ռազմական միջամտության իրագործմանը դեմ են ՆԱՏՕ 12 պետություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել