Գևորի տխմար տրամաբանությունը

Իր խորհրդարանական պաշտոնին ոչ մի կերպ չհամապատասխանող Պապոյան Գևորը, ներկայացնելով 2020-2022թթ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների տարբերությունը, եզրահանգել է, որ Հայաստանից կապիտալը ոչ թե արտահոսում է, փախչում, այլ աննախադեպ ներհոսք է տեղի ունենում: «2020թ. +192 մլն դոլար, 2021թ. +383 մլն դոլար, 2022թ. +979 մլն դոլար: Այսպիսով՝ այս տարվա առաջին կիսամյակում միայն այս եղանակով երկիր է մտել ավելի քան 5 անգամ ավելի շատ փող, քան 2020թ-ին և 2.6 անգամ շատ փող, քան 2021թ-ին»,-գրել է Գևորը՝ Նիկոլի «երեսը լվանալով»:

Այստեղ չափազանց նուրբ մի բան կա: Բանն այն է, որ կապիտալի ներհոսք իսկապես կա, բայց Գևորի մանիպուլյացիան կայանում է նրանում, որ նա չի խոսում այն մասին, թե այդ կապիտալի ներհոսքը ինչի արդյունքում է տեղի ունենում: Ակնհայտ է, որ այդ փողերը ռուսների փողերն են, մի մասն էլ տրանսվերտներ՝ ուղարկված հայ աշխատավորներից այստեղ ապրող իրենց ընտանիքներին:

Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքի բացակայության մասին Գևորի եզրահանգուներին, ապա դրանք ընդհանրապես հիմնազուրկ են. ուկրաինական պատերազմով պայմանավոված փողի անոմալ ներհոսքի առկայությունը չի բացառում տեղացի հայերի կապիտալի փախուստը Հայաստանից,ինչը տեղի է ունենում. հայերն արտագաղթում են, օտարները վերաբնակեցնում այն: Նմանօրինակ դրական ցուցանիշները, կլորիկ թվերն անմիջապես ի չիք են դառնալու հենց այն պահին, երբ ռուսները լքեն Հայաստանը, իսկ այն, որ նրանք մի օր դա անելու են, չի քննարկվում:

Հուսանք՝ մինչ այդ Հայաստանը կազատվի ՔՊ-ական իշխանությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել