Վերջինիս համար ռեկտորի պաշտոնին համապատասխանող «կենսագրություն» ապահովելու նպատակով արագընթաց կարգով փոխդեկան են նշանակել ռուսաստանյան հեղինակավոր բուհերից մեկում: Այս սանիկն էլ այնքան «խելոք» է գտնվել, որ ռուսական իշխանություններից թաքցրել է իր կնքահոր (ընդ որում՝ ե՛ւ կնունքի, ե՛ւ հարսանիքի) ով լինելու փաստը` հույսով, որ դա Ռուսաստանում չի իմացվի: Բայց սլավոնականում իմացել են այս մասին, եւ այս փորձերն անեկդոտների թեմա են դարձել։ Արդյունքում ստացվել է, որ սլավոնականում առանց այն էլ բավականին բարձր հեղինակություն ունեցող Արմեն Դարբինյանի դիրքերն էլ ավելի են ամրապնդվել, որովհետեւ ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել