Կներեք, բայց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը գոյություն չունի` այն գոյություն ունի միայն թղթի վրա. չի գործում ո´չ անկախության հռչակագիրը, ո´չ Սահմանադրության առաջին կետն ու դրանից բխող մյուս կետերը: Կներեք, բայց մենք Արցախն անվերադարձ կորցրել ենք այս իշխանություններով ու այսպիսի գեոպոլիտիկ դասավորվածությամբ: Կներեք, բայց մեր հասարակության տոտալ մեծամասնությունը թքած ունի այն ամենի վրա ինչ կատարվում է Հայաստանում ու Արցախում, կարևորն առևտուրն է, ճոխ հարսանիքներն են ու դատարկ կենացները: Կներեք, բայց պետությունն իր հիմնական ֆունկցիաները չի կատարում, ուժային կառույցները եսիմ ինչով են զբաղված:
Կներեք, բայց մեր հասարակությունը ուժեղ է, հզոր է, միակն է, անկրկնելին է միայն մեդիա տիրույթում: Այսօրվա իրողություններն այնպիսին են, որ մենք միայն «Մետա»-ում ենք կառուցում մեր պետության վաղվա օրը, մենք «Ինստագրամում» ենք փրկում Արցախը, մենք «Տիկ Տոկ»-ում ենք ազատագրում Հադրութն ու Շուշին, իսկ ռեալ կյանքում... Ռեալ կյանքում մենք կորցրել ենք մեր ինքնապաշտպանական բնազդը, Հայրենիքի հանդեպ սերը, պայքարի ու պետություն ունենալու ձգտումը:
Պապը կորցրեց կյանքը, հայրը` երկիրը, որդին` հոր երգը: Թոռը ոչինչ չի կորցնի: Չի ունենա, որ կորցնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid02mqBnmAiUqw64ZAQfAF31FUeKStCK7S5bRPabVQ3GZdkMXXENQ4nPkwpnmFbjyByel
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել