Տղամարդիկ նույնպես երբեմն կարիք ունեն, որպեսզի իրենց օգնեն բացվել անկողնում: Այս կամ այն պատճառով զուգընկերդ կարող է ամաչել սեփական սեքսուալ ցանկություններից կամ կարող է որոշակի դիսկոմֆորտ զգալ, բայց չարտահայտվել:
Ահա թե ինչպես կարող ես նրան օգնել.
1. Հասկացրու նրան, որ ինքը «անվտանգ գոտում» է
«Անվտանգ գոտի» հոգեբաններն անվանում են այն իրավիճակը, որտեղ մարդ կարող է իրեն անկեղծ պահել և բաց խոսել: Ստեղծիր նրա համար այդպիսի իրավիճակ, հասկացրու նրան, որ դու ի կատար կածես նրա սեքսուալ ցանկությունները, բայց քեզ համար կարևոր է իմանալ, որ դուք մտերիմ եք միմյանց հետ:
2. Հարցուփորձ արա
Բայց խուսափիր պարզ հարցերից, օրինակ` «Իսկ ի՞նչ սեքսուալ ֆանտազիաներ ունես»: Դա միայն կկաշկանդի նրան: Կարող ես այսպես հարցնել. «Երբևէ պատկերացրե՞լ ես, թե ինչպես են սիրով զբաղվում, ի՞նչ էինք անում, նկարագրիր»: Նա նման հարցերի ավելի հանգիստ կպատասխանի:
3. Նրան տարբերակներ առաջարկիր
Օրինակ` «Իսկ ի՞նչը ավելի կհավանեիր` դպրոցական աղջկա՞, բուժքրո՞ջ համազգեստը, թե՞ կաշվե կոստյում»: Եթե ինքդ նախաձեռնությունը վերցնես ձեռքդ, ապա նա իրեն ավելի հանգիստ կզգա և գուցե պատմի իր սեքսուալ նախասիրությունների մասին:
4. Պատմիր նրան ուրիշների օրինակների վրա
Անգամ եթե ստիպված լինես հորինել, դա այդքան էլ կարևոր չէ: Երբ պատկերացում կունենաս, թե ինչն է նրան գրգռում, պատմիր դրա մասին, ինչպես ծանոթներիցդ մեկի հետ պատահած պատմություն և հարցրու նրան. «Իսկ դու կուզեի՞ր, որ մենք էլ նման բան անեինք»:
5. Շնորհակալություն հայտնիր նրան անկեղծության համար
Անգամ եթե նա այդքան էլ շատ բան չի պատմել, պետք է խրախուսել ջանքերի համար: