Թե որն է խորքային նպատակը, պարզից էլ պարզ է. ՄԻՊ-ը, որը Հայաստանում առաջ է տանում թուրք-արևմտյան օրակարգը, ցանկանում է ստեղծել համապատասխան իրավական բազա, որը թույլ կտա շատ կարճ ժամանակամիջոցում ուժային կառույցները և, մասնավրապես, նույն ԱԱԾ-ն լցնել աղանդավորներով, դրսից կառավարվող տարբեր աղանդավորական կազմակերպությունների անդամ հանդիսացողներով, որոնց հիմնական թիրախն իրականում ոչ միայն հայ եկեղեցին է, այլև ազգային անվտանգությունը՝ նկատի ունենալով այն պարզ ճշմարտությունը, որ օտատարածին ու արևմտյան կենտրոններից կառավարվող աղանդները նաև, ըստ էության, լրտեսական ցանցեր են, որոնք սերտորեն համագործակցում են արևմտյան հատուկ ծառայությունների հետ:
Հեղափոխությունից եհոտ Նիկոլը կարճ ժամանակում միանգամից մի քանի ԱԱԾ պետ փոխեց ու պաշտպանության նախարար, ինչը, բնականբար, խիստ բացասաբար անդրադարձավ այդ կառույցների արդյունավետության վրա: Հիմա էլ, փաստորեն, նույն այդ կառույցները կարող են լցվել աղանդներով՝ զրոյացնելով դրանց գոյության իմաստը: Վտանգը հատկապես ԱԱԾ-ի պարագայում է մեծ, քանի որ այն կարող է հայտնվել թուրքերի ուղիղ թիրախում նույն արևմտյան տարբեր խողովակների միջոցով, ինչը վերջին մեխը կլինի՝ հայոց պետականության դագաղին խփվող:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/640
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



