ՊՎԾ-ն, ամփոփելով Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մշտադիտարկումների արդյունքները, եկել է այն եզրակացության, որ քաղաքապետարանի չինովնիկների ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով 2018-2022թթ.-ին քաղաքային բյուջե չի մտել մոտ 7 մլրդ դրամ գումար:

Ավելի վաղ էլ, ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանում իրականացվել էր նաև 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել էին շուրջ 8.5 մլրդ-ի հասնող խախտումներ. հարցը հայտնվել էր ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատվության գոտում:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Իսկ քաղաքապետ Հրաչիկը, ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում մեկնաբանելով եղելությունը, դժվարացել է ասել՝ արդյոք ինքը կարո՞ղ է համապատասխան քրեական գոծով անցնել, թե՞ ոչ:

Ուշագրավ է, որ ՊՎԾ-ի հայտնաբերումները վերաբերում են ոչ միայն Հայկոյի կառավարման տարիներին, այլև,փաստորեն, Հրաչիկի, ուստի՝ եղածը բացառապես Հայկոյի գլխին կոտրելը տվյալ պարագայում չի ստացվի. Հրաչիկի օրոք նույնպես լրջագույն խախտումներ են արձանագրվում, ինչի պատճառով «ժերտվա» է դառնում ոչ թե Հրաչիկը, այլ քաղաքապետարանի չինովնիկներից մեկը, ինչը, եթե անկեղծ, բավական անարդարացի է, քանզի դժվար թե գործազուրկ դարձած պաշտոնյան առանց Հրաչիկի մի կոպեկ անգամ գրպանած լինի՝ նկատի ունենալով Հայաստանի՝ օրեցօր է՛լ ավելի կատարելագոծվող կոռուպցիոն համակարգի առանձնահատկությունները:

Եթե նման թերացումներ գրանցվեին նախկինների օրոք, ընդդիմադիր Նիկոլն ի՞նչ էր ասելու, ինչպե՞ս էր արձագանքելու ԱԺ ամբիոնից, ի՞նչ էպիտետներ էր ձոնելու ու ինչպիսի՞ դեմագոգիայով էր իր ելույթները համեմելու՝ դրա ֆոնին ազնվության մարմնացում թվալու…

2018-ից ի վեր հանրությանը համոզում են, որ կոռուպցիա չկա, որ համակարգային կոռուպցիան հաղթահարված է, որ Հայաստանը Ֆինլանդիա է և այլն: Սա՞ է Ֆինլանդիան, քանի՞ տասնյակ միլիոններ են փոշիացվում՝ դոլարային արտահայտմամբ: Ո՞ւր են գնացել այդ փողերը: Մի տեսակ անհավատալի է թվում, որ Հայկոն կամ Հրաչոն կարող էին այդքան մեծ փողեր ամբարել իրենց տների նկուղներում, բայց Նիկոլը չիմանար: Ուստի՝ ողջամիտ կասկածներ են առաջանում առ այն, որ այդ միլիարդների մի հսկայական մասն էլ այս կամ այն եղանակով հոսել է ասենք Աննայի գրպանի ուղղությամբ՝ նրան անբացատրելի հաճույք պատճաելով: Բայց մինչ փողերը հոսում էին, Նիկոլական պրոպագանդան միամիտներին շարունակում էր ու էլի շարունակում է համոզել, որ իրենք, ի տարբերություն հների նախկին համակարգի, կապ չունեն մեծ ու կեղտոտ փողերի հետ, իսկ բոլոր նանք, ովքեր կասկածի տակ կդնեն իրենց այդ պնդումը, չարամիտ «բամբասչիներ» են, որ «թուրքական օրակարգի սպասարկու» ընդդիմության «ջրաղացին ջուր են լցնում»:

Կա՞ այստեղ բարոյականություն: Ո՛չ. նոր Հայաստանում այն մոռացված կատեգորիա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել