Շրջանների զգալի մասում անձրևներ են սպասվումPanarmenian.net-ը գրում է.

Այսօր հանրապետության հյուսիսային կեսում կդիտվի ամպամած եղանակ, առավելապես օրվա 2-րդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ: Արարատյան դաշտում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի` 20-22մ/վրկ: Սևանի ջուրը +17 աստիճան է:

Ցերեկային ժամերին` 12:00-17:00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ըստ նախնական տեղեկությունների առաջիկա օրերին հյուսիսային կեսում սպասվում են զգալի առատ անձրևներ և օդի ջերմաստիճանի նվազում:

Երևանում առավոտյան կդիտվի արևային եղանակ, կեսօրից հետո ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում. երեկոյան հնարավոր է քամի 12-15մ/վրկ: Գիշերը +18+20, ցերեկը +32+34, երեկոյան +26+28:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել