Գռզոն կատաղել ու մի գանգատագիր է երկնել՝ համացանցի օգտատերերին ու որոշ ԶԼՄ-ների մեղարելով «Սուրմալուի» ողբերգության կոնտեքստում Սուքիասյաններին մեղադրելու, անվանարկելու ու այդպսիով իրենց բարի համբավն արատավորելու համար: «Քանի որ վերոնշյալ տեղեկությունը լկտի սուտ լինելուց բացի, նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մեր ընտանիքին վերագրվում է ծանր հանցագործություն կատարելու կեղծ մեղադրանք, ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին՝ կանխելով մեր ընտանիքի կամ այլ անձանց նկատմամբ հետագայում նման եղկելի արարքի կրկնությունը»,-մասնավորապես՝ վրդովվել ու պահանջել է Գռզոն:

Գռզոյի գանգատագիրը ոչ այլ ինչ է, քան անձեռնմխելիություն ստանալու վերաբերյալ ներկայացված հայտ. սրանից հետո, եթե մեկնումեկը նույնիսկ հանդգնի դատողական գնահատականներով կամ ոչ իմպերատիվ ենթադրություններով հանդես գալ ու Գռզոյի «բարի» անունը արատավորել, ապա անմիջապես դառնալու է պոտենցիալ «զեկ»:

Բայց հարցը տվյալ պարագայում ոչ թե Գռզոյի նկրտումներն են, այլ շարադրված հայտարաության լոգիկան. ախր բարի համբավ պետք է ունենաս, որ ինչ-որ մեկն էլ հնարավորություն ունենա՝ այն արատավորելու: Ավելին՝ համացանցային տիրությում սոցիալական մեդիաներում կամ կայքերում Գզռոյի անունն այս օրերին ամենաշոշափվողն է զուտ այն պատճառով, որ «նոր» Հայաստանում Սուքիասյաններից ավելի արատավորված անուն ունեցող օլիգարխիկ ընտանիք գոյոթյուն չունի ուղղակի: Ախր ոչ ոք չի մոռացել 90-ականների «ֆուռորը», բոլորի աչքի առաջ է Գռզոյի ամենժամյա քծնանքն ու թրքահպատակության նոպաները:

Ա՛յ սրա մասին գանգատագիր գրեք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել