Սկզբից ուժեղ ծուխ էր դուրս գալիս, հետո ուժեղ պայթյուն եղավ, ցնցում, դրանից հետո մարդիկ խուճապահար փախչում էին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի ականատեսներից մեկը։

«Վատ, ահավոր տեսարան էր։ Ուժեղ հրդեհ էր, դրանից հետո 20 րոպե և ավելի սալյուտներն էին տրաքում, ոչ միայն լսում էի ձայները այլը տեսնում էի, ինչպես են պայթում, քաոս էր, ով հասցրել էր փրկվել, փորձում էր մյուսներին օգնել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով  մահացել է 16 քաղաքցաի, մեկ քաղաքացի համարվումէ  անհետ կորած, Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել