Ավտոմեքենայում սեքսը բավականին հայտնի է` չնայած բազում անհարմարությունների: Ինչո՞ւ են շատ զույգեր նախընտրում սեքսով զբաղվել ավտոմեքենայում, այլ ոչ ընդարձակ ու փափուկ անկողնում:
Սեքս ավտոմեքենայում: Պատճառները
Շատ հաճախ ավտոմեքենայում սեքսը փրկում է սիրահար զույգին, որը պարզապես բնակարան չունի, որտեղ կարող է տրվել կրքին: Բայց շատ զույգեր ավտոմեքենայում սիրով են զբաղվում ոչ թե նրա համար, որ բնակարանի հնարավորություն չունեն: Նրանք նոր զգացողություններ են փնտրում և գտնում են դրանք էքստրեմալ վայրերում` զուգարանում, լողափին, գրասենյակում, նաև ավտոմեքենայում:
Արտասահմանում, ի դեպ, ավտոմեքենայում սեքսով զբաղվելը շատ տարածված է, դրա համար շատ երկրներում անգամ հատուկ կայանատեղիներ կան:
Սեքս ավտոմեքենայում: Մինուսները
Հիմնական մինուսն իհարկե հիգիենան է, այսինքն` դրա բացակայությունը: Ոչ մաքուր անկողին, ոչ լոգանք սեքսից առաջ և հետո, թեկուզ ձեռքերը լվանալու հնարավորություն չկա:
Ավտոմեքենայում սեքսի մյուս անհարմարությունը հենց մեքենայի մեջ է: Սա ձեզ համար ընդարձակ անկողին չէ. այստեղ պետք է բազում ակրոբատիկ կարողություններ ունենալ, որպեսզի, նախ, տեղավորվեք տարածության մեջ, հետո կարողանաք պահել ձեզ և չընկնել, վերջում էլ հաջողացնեք հաճույք ստանալ:
Մտածեք նաև` արդյո՞ք կկարողանաք բավարար կերպով ազատ լինել` գտնվելով մարդկանց և մեքենաների միջև:
Սեքս ավտոմեքենայում: Պլյուսները
Մյուս կողմից ավտոմեքենայում սեքսը հիանալի միջոց է մի փոքր ձանձրանալի դարձած սեքսուալ կյանքը հետաքրքրացնելու համար: Դա ադրենալին է, օրիգինալ և անմոռանալի փորձ:
Ավտոմեքենայում սեքսը կարող է միացնել ձեր երևակայությունը և նոր թափ հաղորդել ձեր սեքսուալ կյանքին:
Եթե սեքսով եք զբաղվում ավտոմեքենայում, ապա չեք կարող խուսափել նոր, օրիգինալ ու անսովոր դիրքերից, ինչը յուրօրինակ ֆիթնես է ձեզ համար: