Ողջույն...
Գրում եմ կրկին...
Գրում եմ քեզ...
Իմ սիրելի՜... սիրելի՜... սիրելի՜...
Վաղուց է` չենք հանդիպել..
Տեսնես այս գիշեր կգա՞ս այցի, ճիշտ այնպես, ինչպես միշտ ես եկել, և ես միշտ ժպտացել եմ...
Իմ սիրելի՜..,
Քո աչքերը պահում եմ իմ աչքերին փոխարինող..,
Երբ փակում եմ աչքերս, քեզ եմ տեսնում...
Դու՝ իմ լույս...
Մենք բոլորս հոգնել ենք հազիվ ժպտացող և հազիվ ապրող՝ ինձնից...
Մենք բոլորս քեզ ենք կանչում, որ գաս...
Շատ զզվելի է, երբ ինձ չեն հավատում...
Չեն հավատում և քեզ...
Իմ սիրելի՜ ... սիրելի՜ ... սիրելի՜ ...
Որքա՜ն վաղուց քեզ չեմ գրկել...
Թվում է` մի քանի միլիոն ժամ գումարած այն կյանքին, որը դեռ պիտի ապրենք...
Մի քանի միլիարդ ժամ ես քեզ չե՜մ գրկել...
Եվ դեռ որքա՜ն չեմ գրկելու...
Իմ սիրելի՜ ...
Վերադարձդ կյանքիս նպատակն է դարձել...
Վերադարձդ հարություն է տալու մեզ...
Վերադարձդ՝ ես մուրում եմ...
... Վերցնում եմ քեզ պատկանող բոլոր իրերը ձեռքերիս մեջ ու զգում, թե որքա՜ն անուշ է բուրում...
Թե որքա՜ն եմ սիրում նրանց բուրմունքը... որը սակայն ոչ ոք այդպես էլ չի զգում...
Քո վերնաշապիկը...
Ահա պահել եմ պահարանիս մեջ մի խուլ անկյունում... ու երբեմն գիշերները դուրս եմ հանում թաքու՜ն, շա՜տ թաքուն շոյում... գրկում... համբուրում...
Խելագարվում եմ...
Հիմա այն գցում եմ ինձ վրա...
Ցուրտ է...
Գրում եմ քեզ կրկին...
Որքան կցանկանայի տեսնել քե՜զ...
Նայել աչքերիդ, բռնեի ձեռքդ... լսեի ինձ այնքա՜ն հարազատ խոսքերը... Տեսնեի ժպիտդ, որն արտացոլվում էր շուրթերիդ իմ ամեն մի խենթությունից հետո...
Առաջվա նման վազեինք փողոցով գժի պես, գրկեինք իրար... բղավեինք... Քո ստեղծած 3 ճյուղանի ականջակալով երգ լսեինք ու երգեինք այնքա՜ն բարձր, կարծես մեզ ոչ ոք չի լսում ...
Քո աչքերում տեսնեի առաջվա պես սիրուց խելագարված երջանկությանը...
Սակայն դու չկա՜ս, չկաս իմ կողքին...
Ամեն անգամ այս մտքից կարծես հիասթափություն եմ ապրում երջանկություն բառից..
Դու չկա՜ս, ու ես մրսում եմ կարծես..
Ամեն ինչ այնքա՜ն սառն է, ցո՜ւրտ..
Թվում է` քամին ուր որ է ներս կխուժի և կայլանդակի երջանկության իմ պատկերացումները...
Թվում է` քարացած քո պատկերը կենդանության նշույլներ է ցույց տալիս այս նկարի մեջ...
Այս նկարի, որ շոյում եմ մատներով` ինքս ինձ խաբելով նրա անիրական լինելու փաստը...
Ժամանակը կանգնեցրեց մեզ...
Տարավ տարբեր ուղղություններով` միառժամանակ չբաժանելով ու բաժանելով մեզ...
Իմ սիրելի՜... սիրելի՜...սիրելի՜...
Այստեղ քո կարիքը այնքա՜ն շատ է զգացվում...