Ledynews.am-ը գրում է.
Զուգընկերոջ հետ ցանկացած պարագայում կարևոր է կարողանալ խոսել ինտիմ կյանքում առկա խնդիրների կամ դժգոհությունների մասին: Եթե Ձեզ ինչ-որ բան չի գոհացնում կամ փոփոխությունների կարիք ունեք, լավագույն տարբերակը անմիջական զրույցն է, որին անցնելուց առաջ լավ կլինի՝ տիրապետեք մի քանի կանոնների:
1. Ընտրեք ճիշտ տեղ ու ժամանակ: Ինտիմ խոսակցությունը ոչ մի դեպքում չի կարելի սկսել հասարակական վայրերում: Դուք պետք է երկուսով լինեք, որպեսզի ընդգծվի հոգիների ներդաշնակույթունն ու ցանկության ընդհանրությունը: Նման թեմայով խոսելու համար անպատեհ ժամ է համարվում աշխատանքային ծանր օրվա ավարտն ու այն պահը, երբ հենց նոր եք վիճել, քանի որ այդ պարագայում ցանկացած խնդրի շոշափում Ձեր տղամարդը կդիտարկի որպես մեղադրանք:
2. Չմոռանանք՝ ինչու ենք հավաքվել: Կանայք տարօրինակ արարածներ են, ովքեր կարող են սկսել խոսակցություն մի թեմայով, ավարտել՝ բոլորովին այլ: Սեքսի մասին խոսելիս պետք է ծայրահեղ զգույշ լինել և չշեղվել բուն թեմայից: Եթե սկսել եք զրույցը, ապա քննարկման դրեք ամեն ինչ՝ բաց չթողնելով անգամ մանրուքները:
3. Ապահովեք լիարժեք հաղորդակցություն: Սեքսի մասին խոսելիս կարևոր է զուգընկերոջը խոսակցության մեջ ներգրավելը: Պետք չէ, որ միայն Դուք խոսեք, թույլ տվեք արտահայտվել նաև նրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ