168.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն օգոստոսի 5-ին, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն, Ներքին Սուսը և Բերձորը։

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, սեպտեմբերի 1-ին կհանձնվի թշնամուն։ Փոխարենը՝ Արցախ-Հայաստան կապը պետք է ապահովվի այլընտրանքային ճանապարհով, որը, նախ՝ դեռ պատրաստ չէ, և երկրորդ, ինչպես արցախցիներն են վստահեցնում՝ անվտանգ չի կարող լինել։

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց իր մտահոգությունները․

«Այն, ինչ վերջին օրերին կատարվում է, արդեն վերջն է, գագաթնակետն է։ Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ։ Առաջարկվող նոր ճանապարհը էն չի, որ մեր ժողովուրդը կարողանա հանգիստ, անվտանգ, տարին 12 ամիս երթևեկել։ Դա չի կարող անվտանգ լինել, հայերի մեքենաները «կորելու» են ճանապարհից, գիշերը չես կարող անցնել․․․ Մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել