Կառավարությունն այսօր ինչ-որ քայլեր ձեռնարկեց վարձավճարների ասպարեզում, ինչ-որ գործնական նախաձեռնություններով հանդես եկավ... Իհարկե, սա չի լուծում այս տարվա առաջին կուրսեցիների խնդիրները, նրանց չի ազատում անհագուրդ ռեկտորների ուռճացող ախորժակից, բայց հասցեական քայլ է և նախադրյալներ կստեղծի կանխելու ամեն մի կամայականություն, որը հանդես կբերեն այս կառավարության և իշխանությունների նշանակած ռեկտորները...

Ուրախալի է, անշուշտ, սակայն հարց է ծագում, մի՞թե մեր երկրում ամեն ինչի պետք է հասնել միտինգների, բողոքի զանգվածային դրսևորումների ճանապարհով, մի՞թե իշխանությունները միտումնաբար են սրում իրավիճակը... Թե՞ ունակ չեն ժամանակի մեջ ճիշտ որոշումներ կայացնել... Հետևաբար, եթե կարելի էր այսքան կարճ ժամանակամիջոցում գտնել լուծման ուղիներ, օրինագիծ մշակել, ինչո՞ւ էիք ձգում, թե՞ վախենում էիք բուհերը զավթած մի խումբ արկածախնդիրներից, որոնք ռեկտորների պաշտոններն են զբաղեցնում... Ուրեմն, շնորհակալություն հայտնելով, այնուհանդերձ, չեմ կարող չասել. վերջ տվեք ձեր հակաօրինական, հակամարդկային կառավարման ձևերին և դեմքով շրջվեք դեպի հայաստանցին: Դա է միակ ու ճիշտ ճանապարհը: Ձեզանից ինքնազոհություն չենք պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել