Ով ա հետս գռազ գալիս, որ ես իմ սեփական հողի մեջ մի հատ տուն կառուցեի, ու հատակագիծ չունենայի, պարտքերով ու վարկերով մի քանի քար իրար վրա դրածս մի քանի ժամում քաղաքապետարանը կքանդեր, ու դրան գումարած նենց տուգանք կդներ վրես, որ սաղ կյանքս չէի կարա դուրս գայի տակից:
Սա մեկ, երկրորդ: Արձանագրեք, որ Հայաստանի հանրապետության ղեկավար կազմը՝ հիրարխիան, մի քանի «լֆիկի» խաղալիքն ա:
Տարոն Մարգարյանը կյանքում չի կարա կանգնի Լֆիկ Սամոյին ու ասի, որ դա քանդելու են:
Հայաստանի Հանրապետությունը ամեն րոպե գնում է դեպի անդունդը, իսկ դուք եսիմինչերից եք խոսում:
Տղերք, մի օր ձեր գերեզմանները կքանդեն, պատմության գրքերի մեջ վատը կգրեն, իսկ պատմության դասատուները մանուկներին կասեն՝ որ դուք Հայաստանի հանրապետության դավաճաններն եք:
Հասկանում եք, պատմության մեջ դուք գրվելու եք որպես ամենանզովյալ դավաճաններ: Մեզանից չեք վախենում՝ պատմությունից վախեցեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3251246095392
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել