Հայաստանի վերջին 120 տարվա պատմության ամենավառ դեմքերից Աբրահամ Գյուլխանդանյանը, Հայաստանի տարբեր երկրամասերը համեմատելով մարմնի մասերի հետ, համարում էր, որ Հայաստանի սիրտը Երևանն է, իսկ գլուխը՝ Արցախը։
Դաշնակիցների կողմից Հայաստանի անկախության դե ֆակտո ճանաչումից հետո՝ 1920թ. հունվարի 24–ին, Երևանում՝ կառավարական տան մոտ ելույթ է ունենում ներքին գործերի նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը և ասում հետևյալը.
«Հայաստանը նման է մեծ հսկայի, որի սիրտը Երևանում է, ձեռքերն՝ Ալեքսանդրապոլում, գլուխը՝ Ղարաբաղում, իսկ ոտքերը՝ Դիարբեքիրում ու Սև ծովում։
Դարեր շարունակ այդ հսկան քնած էր. շատերը կարծում էին, որ նա մեռած է արդեն, բայց մենք զգում էինք, որ նրա սիրտը չի դադարել բաբախելուց և ձեռներն աշխատելուց։
Այսօր այդ զգացին նաև Դաշնակիցները և հուսով եմ, թե չանցնի երկար, երբ այդ հսկան կշարժի իր գլուխը, կերկարացնի իր ոտները, ոտքի կկանգնի և այդ ժամանակ դուք նորից կհավաքվեք այստեղ տոնելու այն մեծ տոնը՝ Միացյալ և Անկախ Հայաստանի ճանաչման տոնը»:
(Յառաջ, 1920, հունվարի 28)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել