Doctors.am-ը գրում է.
Մաշկը պետք է մաքրել օրական երկու անգամ, հայտնում է cosmo.am-ը: Առավոտյան միայն ջրով լվացվելը չի մաքրի այն. դրա համար պետք է օգտագործել համապատասխան նյութեր, ընդ որում՝ խորհուրդ է տվում կիրառել երկու միջոց՝ կաթ (կամ գել) և տոնիկ (կամ լոսյոն): Իսկ մաքրելուց հետո դեմքին պետք է քսուք քսել, իսկ թե ինչպիսի միջոցներ են համապատասխան քո մաշկին, լավ կլինի՝ ճշտես միանգամից մաշկի խնամքի մասնագետից. նշեմ, որ նրանցից շատերի մոտ խորհրդատվությունն անվճար է:
Չի-կա-րե-լի
Նույնիսկ եթե դիմահարդարումդ շատ թեթև է, անպայման մաքրիր այն քնելուց առաջ: Թող, որ մաշկդ շնչի ու հանգստանա: Երեկոյան չմոռանաս մաշկը մաքրելուց հետո և քնելուց մի քանի ժամ առաջ դեմքիդ քսել այն քսուքները, որոնք նախատեսված են քո դեմքի համար: Ընդ որում՝ աչքերիդ շուրջ նույն քսուքը չօգտագործես. այն պետք է տարբեր լինի դեմքի համար նախատեսվածից:
Արևից պաշտպանվել է պետք ոչ միայն ամռանը
Առավոտյան, երբ արդեն մաքրել ես մաշկդ ու քսել համապատասխան քսուքը, տնից դուրս մի՛ արի առանց արևապաշտպան քսուքի. լինի դա ամառ, թե ձմեռ: Անկախ արևի առկայությունից՝ այս քսուքը պաշտպանում է բնական լույսի ազդեցությունից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Շատ քսուքներ պարունակում են արևապաշտպան բաղադրիչներ, սակայն դրանք բավարար չեն: