1in.am-ը գրում է.

Հաջորդ տարի կփակվեն բրիտանական 4 հազար փաբեր՝ հաղորդում է The Guardian-ը: Good Pub Guide հրատարակչության կանխատեսմամբ՝ 2014-ին Մեծ Բրիտանիայում 49.5 հազար փաբերից 2.5-4 հազարը ստիպված են փակվել և իրենց տեղը զիջել նոր գործարարների: 

Ամեն շաբաթ ողջ երկրով մեկ փակվում են 26 փաբեր, բայց Good Pub Guide-ը հաջորդ 12 ամիսների համար կանխատեսում է այդ ցուցանիշի մեծացում: Ղեկավարությունը առանձնացնում է գրեթե 4.8 հազար «լավ» փաբ, իսկ մնացած 40 հազարը համարվում են «միջին»: Ըստ պարբերականի՝ կփակվեն միայն «ամենավատ փաբերը, որոնք գտնվում են հիերարխայի ստորին մասում»:

Պարբերականը նաև կանխատեսում է, որ հաջորդ տարի կբացվեն ավելի քան 1000 նոր փաբեր, որոնց մեծ մասը այն նույն հաստատություններում, որտեղ փակվել էին նախորդները: Շատ հաստատություններ փակվում են գարեջրի ցածր գնի ու սուպերմարկետներում դրանց լայն տարածում ունենալու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել