Մեկ-երկու օրից ԱՄՆ-ն ու նրան աջակցող ուժերը կարող են ռմբահարել Սիրիան, որտեղ մոտ 10 հազար մեր հայրենակից է մնացել պաշարման մեջ, պատերազմական գործողությունները կարող են թափանցել նաև Լիբանան, որտեղ 70 հազարանոց հայ համայնք ունենք: Այսինքն` մեր հայրենակիցների կյանքն ու գոյությունը վտանգված են, կազմաքանդվում են մեր հնագույն գաղթավայրերը, որոնք ապաստան եղան Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին...
Իսկ դուք արդեն մի քանի ժամ քննարկում եք, թե ինչ է ասել Շուշան Պետրոսյանը ոստիկանի համբույրի մասին... Հումորով է ասել... Լուրջ չի ասել...
Խնդրում եմ, դուք լրջացեք և սևեռվեք մեզ սպասվող նոր ողբերգությանը... Ինչպե՞ս օգնենք մեր հայրենակիցներին, ինչպե՞ս խնդրենք մեր Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ հենց այսօր կամ վաղը հանդես գա քրիստոնեական հորդորով, պահանջի ԱՄՆ-ից ձեռք չբարձրացնել քրիստոնյա հավատակիցների վրա...



