Ադրբեջանի պատմաբաններին ու միջազգային հարաբերությունների մասնագետներին եմ լսում։
Շատ հետաքրքիր մեկնաբանություններ են անում երեկվա հայտարարության մասով։
Ինչքան հասկանում եմ ամենաշատ նեղվել են «հազարամյակների սահման» արտահայտությունից։
Շեշտը դնում են նրա վրա, որ արտահայտությունը սխալ է, քանի որ Հայաստանը ունի 104 տարվա պատմություն, իսկ Իրանը՝ մի 194-195 տարվա։
Համարում են, որ Իրանը առաջացել է Թուրքմենչայի պայմանագրից հետո, որովհետև Ադրբեջանը երկու կես արեցին ու ավելի մեծ տարածքի վրա ստեղծեցին Իրան։
Մարդիկ լսում են, ախ քաշում ու սրտներից արյուն է գնում, թե ինչ ահռելի տարածքներ են կորցրել իրենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել