Որքան կործանվեց ազգը, այնքան նրա գրականությունը և արվեստը դարձան այլասերված, գռեհիկ, պոպկոռնային։
Հետո կասեք ինչու Թումանյան, Չարենց, Սահյան, Տերյան չի ծնվում։ Որտեղից ծնվի, եթե նա արդեն բնում խեղդված է։ Եթե Գաղջ և էպատաժային աղբանոցում նրանց տեղը ուղիղ աղբանոցն է։
Որ մի Մեծարենցը կհանդգներ դուրս գալ հրապարակ և տխրադալուկ երգ ածեր։ Նանուլով ու Լիլի Մորտոյով նրան կստերջացնեին տեղում։ Որ մի Սահյանը կհանդգներ քարափների և սեգ ժայռերի մասին երգ կարդալ։ Կգային թքած ունենալու և գայթակղելու նուրբ արվեստի գրչակները նրան սև քարափներ կբերեին։
Հացի և տեսարանի կարոտ հասարակությունը ապրում է բթամիտ բնազդներով։ Ուտել֊բեռնաթափվել, քնել֊զարթնել, դեգրադանալ֊կործանվել։
Սա մեր 30 ամյա նորանկախ պետության մշակույթի և բարոյականության ողջ թշվառությունն է, որը հետևողականորեն խթանվեց և զարգացվեց։ Դա այսօր ուղակի խաղի կանոն է, դոգմա, իսկ մենք սոսկ հերետիկոսներ և նզովյած այլախոհներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել