Սևանի ներկայիս վիճակը, որ կարելի է առանց չափազանցության որպես ողբերգություն որակել, առաջ է բերել երկրաբանների ու բնապահպանների ցասումն ու տարակուսանքը. մասնագետները չեն հասկանում՝ ինչո՞ւ են պատկան մարմինները հրաժարվում կյանքի կոչել միջոցառումների այն պլանը, որը թույլ կտար սկզբում առնվազը կառավարելի դարձնել Սևանին սպառնացող վտանգները, իսկ հետո դրանք ամբողջությամբ չեզոքացնել ու առողջացնել լիճը:

Կանաչած Սևանը ստիպում է կրկին անգամ բարձրացնել ոչ միայն քաղցրահամ այդ լճի, այլև առհասարակ Հայաստանի ջրային տեսուրսների խնդիրը, և որպեսզի հասկանալի լինի, թե ինչ մեծամասշտաբ պրոբլեմի հետ գործ ունենք, պետք է ընդամենը նկատի առնել այն, որ ասենք մոտ 7 միլիարդ խմ ջրային ռեսուրսներից միայն 1,5 միլիարդ խմ-ն է Հյաստանը գործածում, իսկ մնացյալն ամեն տարի հոսում է հարևան երկրներ՝ գլխավորապես Թուրքիա ու Արդբեջան: Այսինքն՝ Հայաստանը, լինելով ջրով հարուստ երկիր, փաստաի վերածվել է թուրքերի համար մի մեծ ջրամբարի մի դեպքում, երբ ասենք նույն ոռոգման ջրի խնդիրն այդպես էլ գյուղերում չի լուծվում, ինչի հետևանքով գյուղատնտեսությունն անընդհատ անկում է ապրում՝ հույսի շող չթողնելով:

Հիմա եթե նույն ջրային ռեսուրսները տնօրինվեին խելամտորեն, ամբարելունն ամբարեին, գյուղացու հասանելիքը տային գյուղացուն, ո՛չ Սևանը կկանաչեր, ո՛չ էլ գյուղը կցամաքեր ու ո՛չ էլ թշնամին մեր ռեսուրսների հաշվին կպարարտանար՝ գոյացող նյութական միջոցներն ուղղելով զենքի ու զինամթերքի գնմանը: Այսինքն՝ գործ ունենք փողկապակցված արատավոր շղթայի հետ, որ թերևս շոշափում է ոչ միայն տնտեսությանն առնչվող, այլև ազգային անվտանգությունը վերաբերող խնդիրներ:

Ընդամենը մի քանի տասնամյակից աշխարհում սպասվում է քաղցրահամ ջրի լուրջ դեֆիցիտ: Մի դեպքում, երբ Հայաստանում դրանից բավական շատ կա, մենք իրավունք չունենք՝ մսխելու բնությամբ տրված այդ հարստությունը՝ հարստություն, որ ժամանակին ավելի թանկ է արժենալու, քան նույն ադրբեջանական նավթն ու գազը:

Բայց հաշվի առնելով իշխանությունների թրքասիրությունը՝ միամտություն կլիներ կարծելը, թե այս ուղղությամբ կարող է ինչ-որ բան արվել. ի վերջո ո՞րն է Սևանը փրկելու իմաստը, եթե այն կարող է վերածվել Գյոյչայի՝ ոչ հեռավոր հեռանկար, որի ուղղությամբ նպատակամիտված կերպով գլորում են Հայաստանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել