1in.am-ը գրում է.
Բազմաթիվ ամերիկացիների սիրելի սպիտակ արջը՝ Գուս մականունով, որն ապրում էր Նյու Յորքի Կենտրոնական պարկում, 27 տարեկանում մահացել է: Անասնաբույժները ստիպված են եղել քնեցնել կենդանուն այն բանից հետո, երբ նրա վահանագեղձում հայտնաբերվել է ուռուցք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Գուսը ծնվել է 1985-ին՝ Օհայո նահանգի Տոլեդո քաղաքի գազանանոցում: 1988-ին նա «տեղափոխվել է» Նյու Յորք: Իր գրեթե 30-ամյա կյանքի ընթացքում նրան այցելել է մոտ 20 մլն մարդ:
«Գուսը մեր գազանանոցի խորհրդանիշն էր: Նա ոչ միայն մեծ ուրախություն էր պատճառում այցելուներին և անձնակազմին, այլև ուշադրություն էր հրավիրում այն խնդիրների վրա, որոնց հետ բախվում են այս կենդանիները՝ կապված երկրագնդում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների հետ»,- հայտարարել է գազանանոցի ներկայացուցիչ Ջիմ Բրեյնին: