Կապված իր ընդդիմադիր հայացքներով հայտնի ու դրանց պատճառով իշխանական անիրավության զոհ դարձած Արմեն Գրիգորյանի ցավալի ու անժամանակ մահվան հետ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում խայտառակ պատկերի կարելի է ականատես լինել. նիկոլական ֆեյքերն ու միանգամայն իրական օգտատերերը շարունակում են հրճվել պատուհասած ողբերգությամբ՝ ի ցույց դնելով ոչ այնքան սեփական, որքան իրենց իսկ կողմից պաշտելի դարձած ՔՊ-ական իշխանության իրական երեսը:

Վստահաբար, եթե հենց այսօր Նիկոլն Արցախն ազատագրեր ու այն դարձներ Հայաստան, այդքան շատ չէին ուրախանա, որքան հիմա: Սա ինչի՞ արդյունք է: Սա, անկասկած, հետևանք է վերջին տարիներին հասարակությանը նենգաբար ներարկված թույնի, քաշված բաժանարար գծերի, սևերի ու սպիտակների մասին տխմարաբանության, հայ մարդու մեջ ոչ թե եղբոր, այլ մրցակցի ու պոտենցիալ հակառակորդի տեսնելու մասին թրքաբարո քարոզի՝ տարվող անմիջապես իշխանության ու դրա արբանյակների կողմից:

Արդյունքում քայքայվել է հանրային բարոյական արժեհամակարգը, շատերը գազանացել ու տխմարացել են՝ չկարողանալով այդպես էլ ճեղքել Նիկոլի կառուցած մատրիցան: Ընդ որում՝ դեգրադացիան այնքան է խորացել, որ ոմանք էլի արյուն են պահանջում՝ լուծելու համար նախկիններից ունեցած իրենց վրեժը:

Ահա սա է ՔՊ-ական իշխանության արգասիքը, որի դառը պտուղները դեռ երկար է քաղելու արհեստականորեն դեգրադացվող հայ հասարակությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել