Tert.am-ը գրում է.
Եգիպտոսում Վրաստանի հյուպատոսությունում, որն ապահովում է երկրի շահերը Սիրիայում և Թունիսում, «այս պահի դրությամբ հաշվառված չէ Սիրիայի տարածքում գտնվող Վրաստանի և ոչ մի քաղաքացի»: Այս մասին այսօր Թբիլիսիում լրագրողներին հայտնել են Վրաստանի արտգործնախարարության աշխատակիցները, գրում է apsny.ge կայքը։
Նրանց խոսքերով՝ անցած շաբաթ հյուպատոսության հետ կապվել է Սիրիայում բնակվող վրացի մի ընտանիք, որը հյուպատոսության օգնությամբ արդեն լքել է երկիրը:
Նախարարությունը Վրաստանի քաղաքացիներին, որոնք, հնարավոր է, դեռևս գտնվում են Սիրիայի տարածքում, կոչ է արել այդ մասին հայտնել Եգիպտոսում Վրաստանի հյուպատոսությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/29/georgia-syria/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել