Մարդկային հասարակության զարգացման ընթացքում վարվելակերպի կանոնները որոշակի փոփոխություննրի են ենթարկվել. որոշ նորմեր իսպառ վերացել են, մյուսները հարմարեցվել են ժամանակի պահանջներին: էթիկա տերմինը ֆրանսիական ծագում ունի, թարգմանաբար նշանակում է «վարքի սահմանված կարգ»: Ահա էթիկայի մի քանի կանոն, որոնց հետևելը նպաստում է այլ մարդկանց հետ բարեկամական ու ներդաշնակ փոխհարաբերությունների հաստատեցմանը: Բարևելիս պետք է նայել մարդու աչքերին: Հարկ է ուշադրություն դարձնել դեմքի արտահայտությանը. պետք է լինի սիրալիր ու բարեկամական: Եթե կանգառում շատ մարդ է հավաքված, անհրաժեշտ է հերթ պահպանել: Ընթացքի ժամանակ բարձրանալը կամ իջնելը խստիվ արգելվում է: Վաճառվելիք ապրանքի հետ պետք է խնամքով վարվել, չճմռթել, կեղտոտ ձեռքերով չդիպչել: Ռեստորանում կամ սրճարանում սեղանի շուրջը նստում են հավաք: Չի կարելի սեղանին դնել որևէ անձնական իր, օրինակ` պայուսակ, ձեռնոց, սանր և այլն: Սեղանի շուրջը կարելի է ծխել այն դեպքում, երբ բոլորն արդեն ավարտել են ուտելը: Անընդմեջ ծամոն ծամելը ոչ միայն տգեղ է, այլև վնասակար է առողջության համար, քանի որ դժվարացնում է մարսողությունը: Մուգ կոստյումի հետ պետք է ընտրել բաց գույնի վերնաշապիկ: Հարգի չէ վանդակավոր վերնաշապիկի հետ գծերով կոստյումի և հակառակը` գծերով վերնաշապիկ` վանդակավոր կոստյումի հետ: Օծանելիքը պետք է օգտագործել չափավոր. այնպես, որ նրա բույրը հպանցիկ հասնի շրջապատի մարդկանց: Նվեր ընտրելու գործը չպետք է թողնել ամենավերջին պահին և խանութից խանութ վազելով` ուշանալ հրավերից: Խորհուրդ չի տրվում նվիրել շատ թանկարժեք իրեր, քանի որ դա կարող է անհարմար վիճակի մեջ դնել ստացողին: Հարսնացուն փեսայի ծնողներին այցի է գնում փեսացուի հետ միասին:



