Ledynews.am-ը գրում է.
Ոչ մի ընտանիք չի կարող խուսափել վեճերից, բաժանություններից: Սակայն կարևոր է, որ դրանք ի վերջո չբերեն վերջնական բաժանության:
Փորձեք սթափ գնահատել իրավիճակն ու անկեղծ պատասխանել հարցին՝ ուզում եք արդյոք նրան վերադարձնել: Եթե իսկապես կա այդ ցանկությունը, և ոչ թե պարտադրանքը, ապա անցեք գործի:
Առաջինը, որ խորհուրդ են տալիս հոգեբանները, հանգստանալն է: Եթե դուք գործեք միայն էմոցիաներից ելնելով, ապա սխալվելու հավանականությունը շատ բարձր կլինի: Արդյունքում դուք կզղջաք արածի կամ ասածի համար, ինչը հաստատ Ձեզ չի օգնի վերադարձնել սիրելիին: Սկզբնական շրջանում շատ դժվար է դուրս գալ այդ լարվածությունից, կառավարել էմոցիաները: Որպեզի խուսափեք դրանից, պետք է ինչքան հնարավոր է շատ զբաղեցնեք ինքներդ ձեզ: Աշխատանքը, հոբբին, ընկերների հետ հանդիպումները կօգնեն Ձեզ շեղվել իրականությունից և մի փոքր սթափվել:
Իսկ որպեսզի մոռանաք խնդիրների մասին՝ ստանալով դրանից հաճույք, պետք է հիանալի տեսք ունենալ: Հետևաբաև հաջորդը, ինչ պետք է անեք, Ձեզ հետևելն է, խնամելը: Գեղեցկության սրահ այցելեք, թարմացրեք զգեստապահարանը, այցելեք ֆիթնես ակումբ: Մի խոսքով՝ արեք այն ամենը, ինչը կվերադարձնի Ձեր ինքնավստահությունն ու Ձեզ թարմություն և գեղեցկություն կհաղորդի:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ