Ledynews.am-ը գրում է.
LN-ն արդեն ներկայացրել է այն հիմնական նշանները, ժեստերը, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ տղամարդու զգացմունքները: Սակայն նույն հաջողությամբ Ձեր զգացմունքների մասին կարող են կռահել տղամարդիկ: Չէ՞ որ մենք էլ կամա-ակամա շփվում ենք նշաններով, որոնք մատնում են մեզ…
Ամենաէական մատնիչը հայացքն է: Դուք պարզապես չեք կարողնում հեռացնել Ձեր հայացքը նրանից՝ անընդհատ սպասելով փոխադարձության: Երբ Ձեր հայացքները հանդիպում են, իսկ Դուք, անկախ Ձեր կամքից, ուղղում եք մեջքը, նշանակում է՝ ուզում եք լավագույնս ներկայացնել Ձեր կազմվածքը:
Երբ ընկերների շրջապատում եք, տեսնելով նրան, սկսում եք բարձր ծիծաղել փորձելով գրավել նրա ուշադրությունը: Դա այնքան արագ է ստացվում, որ հնարավոր է՝ անգամ չնկատեք, որ Ձեր ծիծաղն ուղղված է նրա ուշադրությունը գրավելուն: Բայց այ նա գլխի կընկնի, քանի որ անկախ Ձեր կամքից ծիծաղելու հետ մեկտեղ Դուք աչքերով փորձում եք որսալ նրա արձագանքը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ