«Freedom House»-ը մի կողմից՝ յուղել, մյուս կողմից՝ դաղել է Նիկոլ երեսը: Մասնավորապես՝ թվիթերյան միկրոբլոգում գրառում է արվել, որով ողջունվել է ծանր վիրավորանքի ապաքրեականացումը և կառավարության՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ստորագրած Համագործակցության հուշագրում առկա հաձնառությունը՝ ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալու: Միաժամանակ կազմակերխությունը կոչով դիմել է ազատ խոսքի թշնամու համբավ վաստակած նախկին լրագրողին՝ լրջորեն վերաբերվելու ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործելու ուղիղ կապի ուղիները, այդ թվում՝ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսների միջոցով ապահովելու իրական ժողովրդավարություն։ «Freedom House»-ը նաև կոչ է արել իշխանություններին ԶԼՄ-ների ու քաղհասարակության հետ երկխոսությամբ կանխելու ապատեղեկատվությունը, որը վնասում է երկրի ժողովրդավարացմանը:

Միջազգային հեղինակավոր կազմակերպության թվիթերյան գրառոման մեջ ուղղակիորեն արտացոլվել է Նիկոլի խայռտառակ ասուլիսն ու արձանագրվել, որ աչքակապոցիներով չի հաջողվելու Հայաստանը վերածել «ժողովրդավարության բաստիոնի»: Մյուս կողմից՝ հուշել են ձևը, թե ինչպես պետք է պայքարել ապատեղեկատվության դեմ. ԶԼՄ-ների դեմ անուղղակիորեն, քողարկված կերպով տարվող հալածանքները չեն կարող պատճառաբանվել ապատեղեկատվության դեմ պայքարով: Ի դեպ՝ այստեղ կարելի է նաև նկատել արձագանքը՝ վերջին շրջանի նոր փորձերի՝ ապատեղեկատվության դեմ պայքարի քողի տակ ԶԼՄ-ների համար նոր խոչընդոտներ ստեղծելուն միտված:

Նիկոլը և՛ իրեն, և՛ մյուսներին լավություն արած կլիներ, եթե ասուլիս ընդհանրապես չտար: Տվեց ու ընկավ կրակը՝ ակամա ավելորդ անգամ բացահայտելով իր հակաժողովրդավար երեսը՝ քողարկված հակառակ գույնի դիմակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել