Shamshyan.com-ը գրում է.

Հուլիսի 3-ին, ժամը  02:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Սյուզի Ս.-ն հայտնել է, որ Նուբարաշենի իր բնակության վայրում ամուսինը՝  30-ամյա Սեդրակ Օ.-ն վիճաբանել է իր հետ և այդ ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով ֆիզիկական ցավ:

Սեդրակ Օ.-ն ՀՀ նախկին ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է, ով մի քանի անգամ հայտնվել է իրավապահների տեսադաշտում:

Քրեական գործ է հարուցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել