Մինչ Սիմոնյան Ալենը մսխում է պետության փողերը՝ յուրայիններին կամայաբար պարարտացնելով պարգևավճարներով, ՄԱԿ-ը մի վիճակագրություն է հրապարակել, որից պարզ է դարձել թե ինչ է իրենից ներկայացնում մերօրյա Հայաստանը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական իմաստով՝ երկիր, որի կառավարության ղեկավարը ամեն անգամ հասարակությանը կերակրում է տնտեսական երկնիշ աճի մասին լոլոներով՝ իրեն Լի Կուան Յուի տեղը դնելով:

Այսպիսով՝ Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի հրապարակած ամենաթարմ վիճակագրության, կա կես միլիոն թերսնվող, իսկ վերջին երեք ամսում երկրում թերսնվածների թիվն ավելացել է 90 հազարով: Այսինքն՝ Հայաստանում, որի բնակչությունը ռեալ հաշվվում է 2,5-2,6 մլն, յուրաքանչյուր 5-րդը փաստացի սովի է մատնված կամ դրա շեմին է:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են, և բոլոր նրանք, ովքեր ներկա պահին ապրում են Հայաստանում, կարող են վկայել, որ ՄԱԿ-ի այս տվյալները որոշ դեպքերում կարելի է անգամ որպես խիստ համեստ դիտարկել. վիճակը շատ ավելի վատ է:

Իսկ ինչո՞ւ է պատկերն այսքան անմխիթար: Անմխիթար է, քանզի խայտառակ գնաճ է, գործազրկություն, հսկայական թիվ են կազմում աշխատող, բայց աղքատ մարդիկ: Եթե մի երկրում տարիներ շարունակ ներդրումներ չեն հոսում, եթե մի երկրից կապիտալն է արտահոսում, իսկ կառավարության բանուգործի անունն էլ հասարակ ժողովրդի հաշվին բանկերի եկամուտները ավելացնելն է միայն, կարելի՞ է բարեկեցություն ակնկալել:Նիկոլի կողմից քաղցր-մեղցր խոստումների հետևանքով գերեվարված Հայաստանը դարձել է գռզոների համար մի յուրատեսակ լվացքատուն՝ հարստացված ծայրահեղ աղքատների անհաշիվ բանակով ու խիստ սահմանափակ թվով հարուստ ընտրյալներով: Ընդ որում՝ այսօրվա հարուստ ընտրյալներից շատերը դեռ երեկ հասարակ կենցաղով ու խիստ համեստ էին ապրում,իսկ այսօր շվայտությամբ են իրենց կյանքը մաշում երևանյան օբյեկտներում՝ ավելի շատ թերևս թաքուն. չեն կարողանում ժողորդի աչքին երևալ:

Արժե՞ հուսալ, որ տեսանելի կամ գոնե միջնաժամկետ ապագայում ինչ-որ բան կփոխվի: Բացառված է, քանի դեռ երկրի գլխին ՔՊ-ն է, որը հատուկ է Հայաստանը սովի մեջ պահում, որ այն այդ վիճակում հանձնի թուրքերին. այդպես ավելի հեշտ ու արագ կստացվի Հայաստանի թրքացումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել