1. Եվ այսպես, առաջին հերթին հիշիր, որ համբույրը պարզապես շրթունքների հպում չէ: Տղամարդուն գրգռելու համար պետք է համբույրի ժամանակ շոյես նրա մարմինը, կոպտությունը հաջորդես քնքշությամբ, կիրքը՝ զգացմունքայնությամբ: Համբույրի ժամանակ նրբորեն շոյիր նրա մեջքը՝ դանդաղ իջնելով դեպի կոնքերը: Տղամարդկանց մոտ հզոր էրոգեն գոտի է ողնաշարի ներքևի մասում գտնվող փոսիկը: Օգտագործիր այն համբույրի ժամանակ՝ քնքշորեն մերսելով այն:
Բացի այդ տղամարդիկ պարզապես խենթանում են, երբ համբույրի պահին կանայք շոյում են իրենց մազերը, շարժումները պետք է շոյող, նուրբ ու քնքուշ լինեն: Մազերը կարող ես նաև մի փոքր քաշել:
2. Կարելի է օգտագործել կոնտրաստի մեթոդը, երբ կրքոտ և խորը համբույրին հաջորդում է նուրբ համբույրը, երբ թեթևակի դիպչում ես նրա շրթունքներին:
3. Մարդու բերանը, ինչպես և ողջ մարմինը, կարելի է բաժանել էրոգեն գոտիների, որոնց վրա հմտորեն փոխազդելով կարելի է տղամարդուն հասցնել ուժեղ գրգռման:
4. Համբույրի ժամանակ մի փոքր կծոտելով քաշիր նրա ստորին շրթունքը: Եթե այդ ժամանակ տղամարդն էլ նույնը անի քո վերին շրթունքի հետ, ապա սպասված արդյունքն ավելի շուտ կգա: Կարևորը՝ ոչ մի ագրեսիա:
5. Շոյիր սիրելիիդ ծովի ալիքի ոճով, երբ շոյանքները կրքոտ ձևի վրա են տալիս, ապա փոխվում են նուրբ ու զգայական դիպումների: Մի մոռացիր հետևել նրա ռեակցիային: