Այսօր՝ ժամը 08։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում պայթյուն է հնչել։
Պայթյունի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Աշտարակում պայթյունի պատճառը, նախնական տվյալներով, կարող է գազի արտահոսքը լինել, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել