
Ինչպես ասում են՝ ամեն ինչից մի քիչ-մի քիչ_) Իսկ այս դեպքում ես կասեի՝ այ սրանից մե՜կը՝ յուրօրինակ, եզակի, միակ: Մեկը, ով ոչ թե խոսում է, այլ՝ լսում, մեկը, ով ոչ թե մեղադրում է, այլ՝ սփոփում ու արդարացնում, մեկը, ով չնայած ամեն ինչին ժպտում է ու ասում՝ կողքիդ եմ, չմտածե’ս:
Ու դու արդեն չես էլ մտածում. գիտես, որ մենակ չես, որ քեզ հասկացող ու սիրող կա, որ, վերջապես, քեզ նման մեկը կա Զգում ես քեզ ուժեղ, ես կասեի ամենազոր, որովհետև մեջքիդ մեկը կա, ում դու իրոք վստահում ես, ավելի ճիշտ` ով իրոք վստահելի է: Սիրում ես նրան, որովհետև նա խենթ է, ու ռիսկ կոչվածը նրա մեջ այնքան շատ է, որ կարող ես քեզ թույլ տալ ամեն ինչ. նա քո կողքին է:
Սիրում ես նրան, որովհետև նա քո հայելին է, արտապատկերը, նայում ես նրան ու տեսնում քեզ, բայց ուրա՜խ, որպեսզի ուրախ լինես և դու: Նույնն էլ դու ես անում. ժպտում ես, որ նա էլ ժպտա, պաշտպանում ես, որ պաշտպանված լինես և դու, սիրում ես, ու սիրվում ես նաև դու)))
Միայն նրան կարող ես զանգահարել կեսգիշերին, սկսել պատմել հարևանի գոռգոռոցների կամ էլ բակում հաչացող շան մասին ու «ստիպել» նրան տառապել քեզ հետ: Կամ էլ դա դարձնել զվարճանք՝ առավոտյան դրա մասին պատմելով բոլորին:
Անվանել նրան՝ ի՜նչ կկամենաս, բայց սիրով ու ժպիտով: Նայել նրա` երջանկությունից շողացող աչքերին ու ամո՜ւր գրկել, հավատալ, որ նա հավերժ է, ամեն ինչ անել, որ նա լինի հավերժ, սիրել նրան հավերժ, ամուր բռնել ձեռքը` նույնպես հավերժ… Ամեն րոպե հարցնել՝ ես քո լավագույնն եմ, չէ՞, անընդհատ խանդել դասընկերուհուն կամ համակուրսեցուն, ոչ ոքի մոտիկ չթողնել, որովհետև վախենում ես կորցնել նրան… Բայց և այնպես հավատում ես, որ նա երբեք էլ քեզնից չի գնա, պարզապես նա թանկ է քեզ համար, քո յուրօրինակը, եզակին, միակը և ամենա-ամենան… Քո լավագույնը))))