Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 1-ին 9 հրամանագիր է ստորագրել և խորհրդարանի առաջարկած 9 թեկնածուներին Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակել։ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ են նշանակվել Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանը և Քրիստինե Մկոյանը։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Գևորգ Գյոզալյանը։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ են նշանակվել Արտակ Կրկյաշարյանը, Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել