Թյուրքական աշխարհը՝ հայկական ավերակների վրա

Նուր-Սուլթանում կայացած Թյուրքական միջազգային ակադեմիայի 5-րդ գիտական խորհուրդի շրջանակներում Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը արձանագրություն են ստորագրել՝ «Ընդհանուր թյուրքական պատմություն, գրականություն և աշխարհագրություն» դասագրքերի՝ այդ երկրների դպրոցներում ներառման մասին: Միաժամանակ քննարկվել են նաև թյուրքական պետությունների միջև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնմանը, կրթության և գիտության ոլորտում համագործակցության՝ մեկ կենտրոնից համակարգմանն առնչվող հարցեր։

Չնայած Մոսկվայի ջանքերին՝ ուղղված Միջին Ասիայում սեփական ազդեցության հզորացմանը, մասնավորապես՝ նույն Ղազախստանում ռուսական ազդեցության խորացմանն ու այդ ճանապարհով «Մեծ Թուրանի» հայտնի ծրագրի առաջն առնելու վերաբեյալ ունեցած ծրագրերի՝փաստն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան շարունակում է հաջողություններ գրանցել արևմտյան աշխարհաքաղաքական այդ պրոյեկտի առաջմղման հարցում: Պարզ է, որ պրոյեկտի ռեալ նյութականացման դեպքում Հայաստանը հայտնվելու է խիստ աննախանձելի վիճակում, ավելին՝ Սյունիքի գլխին կախված ռեալ վտանգի գոյոթյունն այսօր մեծ հաշվով հետևանք է հենց այդ «Մեծ Թուրանի» ծրագրի առաջխաղացման:

Այս համատեքստում ուշագրավ է դասագրքերին առնչվող հատվածը: Բանն այն է, որ ԵԱՏՄ անդամ Ղազախստանն ու Ղրղզստանը հայտնվում են փաստացի թուրք-ադրբեջանական տանդեմի քարոզչական թիրախում՝ երկրներ, որոնց դպրոցական դասագրքերում հայ ու Հայաստան գոյություն չունի կամ Հայաստանի մասին իրականությունն աղավաղված է այնպես, որ ընթերցողին մեր երկիրն ու ժողովուրդը մի ինչ-որ այլմոլորակային գոյացություն են թվում, իսկ կոնկրետ Ադրբեջանում, հայտնի փաստ է, դասագրքերում բավական շատ են արմենաֆոբ ու հայասպան բովանդակության նյութերն ու քարոզները:

Անկասկած է,որ թշնամական տանդեմը իր ճշմարտությունն է նրբորեն մատուցելու միջինասիական երկրներին, և հաշվի առնելով այն, որ ասենք նույն Ղազախստանում քիչ չեն մեր հայրենակիցները, ժամանակի ընթացքում ուղեղների լվացման հետևանքով նրանք կարող են հայտնվել թիրախում, իսկ Հայաստանն էլ՝ համաթյուրքական թիրախ:

Հայաստանը պարտավոր է ուշադրություն դարձնել այս խնդրին ու նույն ԵԱՏՄ շրջանակներում, եթե կարիք զգացվի, դնել պատմության կեղծման ու դրա հիմքով նաև արմենաֆոբ երևույթների բացառման հարցը դասագրքերում:

Բայց մի՞թե այս ամենն անդոյագռզոյական խունտային հետաքրքիր է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել