Վերջերս մամուլը սկսել է հաճախ անդրադառնալ Բաբայան Սյամոյի ֆիգուրին՝ մեկը մյուսից հետաքրքիր մանրամասներ բացահայտելով նրա ու նիկոլական իշխանության միջև առկա հարաբերությունների բնույթի մասին:

Օրինակ՝ նույն մամուլի տեղեկությունների համաձայն՝ Բաբայանն առայժմ որոշել է հրաժարվեր ԳՇ պետի պաշտոնից՝ իր ու իշխանությունների հարաբերություններն ամրապնդող շաղախի դերում դիտարկելով բացառապես բիզնեսը: Ասում են՝ Արցախում և ՀՀ-ում շինարարական աշխատանքների հետ կապված արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ:

Հնարավոր է՝ հենց բիզնես շահերով է նաև պայմանավորված եղել Սյամոյի՝ Անդոնի հանձնաժողովից իրականացրած փախուստը. մարդու բիզնես ակնկալիքները չեն արդարացրել, սա էլ որոշել է Նիկոլին «հատուկ ծառայություններ» չմատուցել կամ գուցե իրեն թանկացրել է,որ հետո թանկով ծախվի:

Հիմա, փաստորեն, Սյամոն սկսելու է նորաթուխ բիզնեսմենների շարքում ինքն իրեն «նոր» Հայաստանում դասել՝ առայժմ հրաժարվելով պետական պաշտոններից, ինչն, իհարկե, զարմանալի չէ. Սյամոյի համար ցանկացած պաշտոն նախևառաջ ու գրեթե բացառապես փող աշխատելու միջոց է, իսկ փող աշխատելու ամենալավ միջոցն, ինչպես հայտնի է, բիզնեսն է, և եթե իսկապես իշխանությունները գնահատում են Սյամոյի ծառայություններն, ապա սիրով նրան «կռիշ» կկանգնեն ու կօգնեն աճել: Իսկ երբ իսկապես հարկ լինի՝ նրա հատուկ ծառայություններից օգտվելու, ապա թեկուզ հենց շանտաժի միջոցով կամ նյութական շահագրգռվածություն ստեղծելով վզին կդնեն: Սյամոն ցանկացած բանի կհամաձայնի, միայն թե փող դուրս գա՝ շատ փող:

Փողը չէ՞ր պատճառը, որ Արցախը ծախեցին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել