Lurer.com-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք, դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանն Ինստագրամի իր էջում համարձակ լուսանկարներ էր հրապարակել աֆրոամերիկացի մարզիկ Դենզել Գյուս Մենսահի հետ:
Մագան սոցցանցի իր էջում անդրադարձել է ֆոտոշարքի վերաբերյալ քննադատություններին և ռասիստական բնույթի մեկնաբանություններին:
«Երդվում եմ, որ չկա աշխարհում ավելի վատ համադրություն, քան ռասիստ չարացած հայը: Չգիտեմ՝ ձեզ ինչ ասեմ, որ շատ կոպիտ չհնչի: Բայց միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ ինչ էլ ասեմ՝ քիչ է: Եվ չհաշված սեռաքաղցների մեկնաբանությունները, որոնց իրենց փոխարեն, ամաչելով ջնջում եմ: Խղճում եմ: Այսքանը»,-գրել էր զայրացած Մագան:

Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=469442&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել