Econews.am-ը գրում է.
Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Եղիա Ներսեսյանի գործով հերթական դատական նիստը: Այս անգամ նիստին հարցաքննվեց հայցվոր կողմի վկա «Վալլեքս գրուպ» ընկերության բնապահպանության գծով մենեջեր Սուրեն Գագիկի Երիցյանը: Վերջինս հաստատեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության աշխատակից Հասմիկ Մկրտումյանին նամակ է ուղարկել հետևյալ բովանդակությամբ. «Հասմիկ ջան,սա Եղիա Ներսեսյանի կազմակերպած հանդիպումն է ամերիկաբնակ հայերի հետ Հայաստանում հանքերի շահագործման մասով: Ասեմ, ու ձեր մասին էլ անդրադարձ կա, ես դեռչեմ նայել, բայց ասեցւն, որ նա ասում է, որ Կապանում հանքի աշխատողներին անընդահատ էլեկտրաշոկ են տալիս, որ աշխատեն»:Հայցվոր և պատասխանող կողմերը ամփոփեցին դատական գործընթացը: Մասնավորապես, «Dundee Precious Metals Kapan» ընկերության իրավական խորհրդատու Գևորգ Հակոբյանընշեց, որ պատասխանողը ամբողջ դատական գործընթացի ժամանակ չի բերել որևէ ապացույցէլեկտրաշոկ կիրառելու մասին իր կողմից արված հայտարարության վերաբերյալ, իսկ իրենք իրենց վրա դրված ապացուցման պարտավորությունը կատարել ենԳևորգ Հակոբյանիի խոսքով՝ պատասխանող կողմի վկա Մարիամ Սուխուդյանը ցույց է տվել կողմնակալվերաբերմունք, քանի որ վերջինս ոչ միայն մասնակցում է Եղիա Ներսեսյանիկազմակերպած բողոքի ակցիաներին, այլև նախորդ դատական նիստերից մեկից հետո բղավել է «սրիկաներ ընկերության ներկայացուցիչներին:Եղիա Ներսեսյանի փաստաբան Տիգրան Եգորյանն էլ նկատեց, որ հայցվոր կողմը փորձում էաղավաղել վկաների ցուցմունքները. <<Վկաների կողմից կողմնակալ վերաբերմունքիդրսևորումներների մասին պնդումները հայցվոր կողմի երևակայության արդրունքն է, նա ցանկանում է իր համար ցանկալին ներկայացնել իբրև իրականություն՚՚,-ասաց Տիգրան Եգորյանը:Ինչ վերաբերում է հայցվոր կողմի այն հայտարարույթյունը, թե վկաները չներկայացրեցին ապացույցներ իրենց ցուցմունքների վրեաբերյալ, Տիգրան Եգորյանը դա դա որակեց որպես անհեթեթություն, քանի որ վերջինիս խոսքով՝ վկայի ցուցմունքն ինքնին ապացույց է, եթե վկան հղում է կատարում տեղեկատվության աղբյուրին, բացի այդ վկան նախապես զգուշացվում է ցուցմունքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ:<<Եղիա Ներսեսյանը հայտարարել է, որ էլեկտրաշոկ կիրառելու մասին տեղեկությունը իրեն հայտնել են իր ընկերները, որը իր համար հիմնավոր է եղել, նա համապատասխան գործողություններ է ձեռնարկել դրանք պարզելու ուղղությամբ, դրանից հետո միայն նա ԱՄՆ-ում կատարել է բոլորին հայտնի հայտարարությունը: Բացի այդ, հայցվորը հնարավորություն ուներ իր հատուկ տեղեկատվական բաժնի միջոցով ժամանակին բացահայտել հրապարակված հոդվածներըը և արձագանքել դրանց, սակյան այն հիմնավորումը, թե հայցվոր կողմին ուշ են հայտնել դրա մասին, մեղմ ասած բավարար չեն>>,- ասաց Եղիայի փաստաբանը և հույս հայտնեց, որ դատարանը, օբյեկտիվ և անաչառ լինելով, կմերժի ներկայացված հայցադիմումը:Սեպտեմբերի 10-ին դատարանը վերջնական որոշում կկայացնի: Հիշեցնենք, որ «Deno Gold Mining Company»-ն, որը ներկայումս կոչվում է «Dundee Precious Metals Kapan», բնապահպան Եղիա Ներսեսյանին մեղադրում է զրպարտության մեջ. Ընկերությունը պահանջում է, որպեսզի Եղիա Ներսեսյանը հերքի ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարությունը. «Գիտեք չէ Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն»:
Սաթենիկ Աբրահամյան