Lurer.com-ը գրում է.

Համացանցում է հայտնվել Էմբեր Հերդի՝ NBC News-ին տված բացառիկ հարցազրույցի տեսագրությունը, որտեղ հայտնել է, որ դեռ սիրում է Ջոնի Դեփին։ Դերասանուհին դեռևս սկանդալային դատավարության ժամանակ խոսել է նախկին ամուսնու հանդեպ ունեցած իր զգացմունքների մասին ու  հարցազրույցում կրկնել է իր խոսքերը։ Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նա դեռ սիրում է Ջոնիին այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, Էմբերը պատասխանել է․ «Անսահման»:

«Ես սիրում եմ նրան։ Ես սիրում էի նրան ամբողջ սրտով: Եվ ես ամեն ինչ արեցի, որպեսզի մեր ամբողջովին խզված հարաբերությունները վերականգնվեն, բայց չկարողացա»,- ասել է Էմբերը։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել