«Բայց հիմա մտածում եմ, որ ավելի լավ է՝ իրենցից մեկը հիմա գա, մյուսը մնա եկող տարի։ Լոպեսի մասով բանակցում ենք հոկտեմբերի առաջին շաբաթվա համար»,- ասաց նա՝ նշելով, որ երկուսի հետ էլ արդեն պայմանագրային փուլի են հասել եւ ամեն օր սպասում են դրական պատասխանի։ Սոնա Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ այս աստղերը մեր տարածաշրջան առաջին անգամ են այցելելու, հարեւան երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, նրանք չեն գնացել եւ այս պահին դեռ նախատեսած այց չունեն, ինչը շարժել է հատկապես ադրբեջանցիների նախանձը։ Նկատենք նաեւ, որ նշված աստղերը մոտ են իրենց կարիերայի ավարտին, եւ նրանց ռեյտինգը միջազգային շոուբիզնեսում շատ բարձր չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



