Մեզ ասացին, որ ընդդիմությունը մտադիր է բանակցել տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՔՊ-ականների հետ, իմպիչմենթը գլուխ բերելու համար: Խորհրդարանում այն իրականացնելու համար ընդդիմությանը մոտ 25 ձայն է պակասում, իսկ ՔՊ-ում կա Նիկոլ Փաշինյանից դժգոհ զանգված, որը չի բացահայտվում, որովհետեւ վախենում են Փաշինյանի պատժիչ սանկցիաներից: Սակայն մինչ այս մասսան կհաղթահարի իր վախը, մտավախություն կա, որ մինչեւ սեպտեմբեր Փաշինյանը կստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը: Իսկ մինչեւ օգոստոսի 2-ը շարժումը որոշել է գործունեություն ծավալել նաեւ մարզերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել